Արցախ

29 Oct

Միշտ լսել էի Արցախի մասին և նախանձել  մարդկանց, ովքեր  եղել էին այնտեղ: Այո, հենց նախանձ ,քանի որ այնտեղ եղած մարդիկ միշտ էլ պատմում էին Արցախի հրաշալիքների մասին:

Մի սովորական օր ես տեղեկացա այն մասին, որ մենք մեկնելու ենք Արցախ:Շատ ուրախացա, վերջապես ինձ էլ կյանքը հնարավորություն ընձեռեց  ի կատար ածելու երազանքս :

Անհամբեր սպասում էի այդ օրվան: Ահա եկավ նաև այդ երանելի պահը, երբ սեբաստացիներով  ուղևվորվեցինք Արցախ` հեռվում թողնելով  մեր  սիրելի  Երևանը:

Վայրէջքներ և վերելքներ, քարքարոտ ճանապարհ, երկար շատ երկար ճանապահ և վերջապես հասանք Արցախ: Արցախ մտնելուն պես հենց առաջին կիլոմետրից աչքիս առաջ եկան այն տեսարանները, որոնց մասին  բազմիցս լսել էի Արցախյան պատերազմի ֆիլմերից և պատմություններից:Ակամայից մտածեցի` արժեր մեռնել այս հրաշք հողի համար, ամեն մի թփի, քարի, եկեղեցու և դրանց բաժին ընկնող երկնքի համար:Փառք բոլոր նահատակներին,որոնց շնորհիվ մեր արշավախումբը ընթանում է այս հրաշք երկրով`մաքրված թուրք բարբարոսներից:

Նախ այցելեցինք Վանք գյուղի դպրոց, ադպիսի դպրոցներ բնավ մեր տարածաշրջանում շատ քիչ են, բայց և այնպես կան: Փոքր ինչ ծանոթանալով դպոցի հետ, շարունակեցինք մեր ճանապարհը `ուղևորվելով Գանձասար, որտեղ մեզ էին սպասում մեր հարմարավետ սենյակները: Քանի որ շատ հոգնած էինք միանգամից պառկեցինք քնելու, և առավոտյան լսեցինք ընկեր Էմանուելի <<պադյոմ>> –ը, որը մեզ հիշեցնում էր որ պետք է անցնել առավոտյան նախավարժանքի : Նախավարժանքից հետո նախաճաշեցինք և դիմավորեցինք մեր արցախցի բարեկամներին:

Կարծում եմ , որ սեբաստացիներց չի գտնվի այնպիսի մեկը, ով կասի  որ անցկացրած օրերը եղել են  ձանձրալի և անհետաքրքիր: Ամեն օրը անցնում էր յուրովի, ամեն օր կատավում էր մի իրադարձություն, որը հիշողությունների  մեծ շտեմարան  էր դառնում ցանկացածիս համար:

Դե ինչպես ասում են մեր վարժարանում `չի կարող լինել հանգիստ առանց նոր գիտելիք ձեռք բերելու, և քանի որ ես էլ իմ հերթին ունեի արցախցիներին իմ գիտելիքը փոխանցելու ցանկություն և պարտականություն , գնացի Վանք գյուղի դպրոց, որտեղ պետք է տեղի ունենար մեր բանավեճը տնտեսագետների հետ: Իհարկե երկու կողմերն էլ պատրաստվել էին շատ լավ,սակայն ըստ իս բարոյական հաղթանակը մեր` բնագետների կողմն էր, որովհետև մենք ներկայացնում էինք բնության և մարդկության շահերը, առանց որոնց անիմաստ է ամեն ինչ`թե ֆինանսները և թե տնտեսական առաջընթացները:

Երեկոյան տեղի ունեցավ դիսկոտեկ: Բոլորը բավականություն ստացան, լիցքաթափվեցին և ինչու  չէ նաև հանգստացան: Չնայած ես պարել չեմ սիրում, բայց միևնույնն է պարողներց ավելի պակաս բավականություն չեմ ստանում:

Եվ որքան էլ չցանկանաինք եկավ նաև այն  հուզիչ պահը , երբ պետք է հրաժեշտ տաինք մեր արցախցի բարեկամներին և վերադառնաինք Երևան:

Հրաժեշտի խոսքերով շարունակեցինք մեր ճանապարհը: Տեսանք նաև Շուշի քաղաքը`այցելեցինք տեղի եկեղեցին:Հրաժեշտ տվեցինք Արցախին  կրկին վերադառնալու ակնկալիքով:

Սիրելի Երևան քեզ շատ էի կարոտել:

Քեզ շատ սիրեցի Արցախ:Դու դարձար ինձ համար իմ հայրենիքի անբաժանելի մասնիկ:

Leave a comment