Ֆիլմի և ստեղծագործության համեմատություն

29 May

Իսկական սերը երբեք չի մոռացվում, որքան էլ մարդիկ միմյանցից հեռու գտնվեն: Սակայն մարդ արարածը ունի մի շարք հատկանիշներ, որոնք թույլ չեն տալիս ազատ թողնել զգացմունքները, արհամարհել մի շարք սկզբունքներ : Հենց այս սկզբունեքներն են , որ խանգարում են լսելու սեփական սրտի ձայնը և ստիպում են գլխում պահել միայն  ` «չներել, չհասկանալ» բառերը,  սեփական հպարտությունը ամեն ինչից վեր դասել:

Հենց այս սկզբունքներն էին , որոնց պատճառով  ստեղծագործության և ֆիլմի հերոսները միասին չէին: Թե՛ ստեղծագործությունում և թե՛ ֆիլմում երևում էր կրկին  միասին լինելու ցանկությունը, սակայն  մի շարք սկզբունքներ, հատկապես հպարտությունը, թույլ չտվեցին հերոսներին  խոստովանել դա մեկը մյուսին և հենց իրենց սեփական «ես»-ին:

Ստեղծագործության ավարտը ինձ համար խոստումնալից չէր, քանի որ ամեն ինչ վերսկսելու միակ հնարավորությունը հերոսները բաց են թողնում ` չլսելով սրտի ձայնը, մինչդեռ ֆիլմում երևում է հույսի նշույլ, քանի որ ֆիլմը ավարտվում է ` թույլ տալով յուրաքանչյուրին նրա պատմության շարունակությունը հորինել ինքնուրույն:

Միսաք Մեծարենց :Գարնանային օլիմպիադա

29 May

Միսակ Մեծարենց: Մարդ , որի բանաստեղծությունները միայն ընթերցելիս  լցվում ես ապրելու ցանկությամբ ու մտածում, թե դեռ  որքան գարուններ ու երջանիկ պահեր պետք է ապրեր այս վաղամեռիկ բանաստեղծը:

Այնուամենայնիվ Մեծարենցին չի կարելի դասել այն անհատների շարքերը, որոնք մահվան գույժը լսելուն պես լցվում են չարությամբ , անտարբերությամբ և եսասիրությամբ:

Մեծարենցը ինքնին վառ անհատականություն էր: Սիրում էր կյանքն իր բոլոր գույներով, ապրում էր իր և բոլորի համար:

Մեծարենցը ապրում էր բնությանը համահունչ, բնության հետ ներդաշնակ և դա արտահայտում իր բանաստեղծություններում, որտեղ միայն  բնություն էր, սեր և գեղեցկություն , որտեղ չկար պատմություն ու քաղաքակրթություն: Բանաստեղծը գտնում էր, որ մարդը պետք է բնաշխարհից դուրս գտնվի, քանի որ այնտեղ որտեղ մարդն է, նաև քաղաքակրթությունն է:

Դեռ փոքր տարիքից Մեծարենցը ապրում էր բնության հետ: Բնության մեջ տեսնում էր ամեն մի մանրուք , որ կարելի է գեղեցիկ համարել ու այդ ամենն  արտահայտում էր իր ստեղծագործություններում:

Մեծարենցը գրում էր նաև հայրենիքի մասին: Սերը դեպի հայրենիքը , ինչպես նաև դեպի հայը շատ մեծ էր: Իր <<Հյուղը>> բանաստեղծությունում Մեծարենցը արտահայտում է հայի անսահման ջերմությունն ու հյուընկալությունը:

Սակայն ծանր հիվանդության լուրը չէր կարող չանդրադառնալ բանաստեղծի գրելաոճի վրա: Հենց այս ժամանակահատվածում լույս է տեսնում նրա բանաստեղծությունների<<Ծիածան>>  ժողովածուն, որը Մեծարենցի հույզերի, զգացողությունների և սպասման մասին է: Սպասում, որ դառնում է անանձնական և բանաստեղծը իր ապրելու ցանկությունը, սերն ու ջեմությունը փոխանցում է մարդկանց: Դա արտահայտված է նրա <<Հյուղը>> , <<Իրիկունը>> և մի շարք այլ բանաստեղծություններում:

Դաշտի ճամբու մը վըրան,
կամ ըստորոտը լերան,
ուղեւորին Ժամանման
ըսպասող հիւղն ըլլայի:

Սակայն իր հոգու խորքում  Մեծարենցը տառապում էր սուր ցավերից, որոնք ոչ այնքան ֆիզիկական էին, որքան հոգեկան : Նա այնքան շատ էր ուզում ապրել, սիրել , սիրվել ու զգալ բնության շունչն ու  բույրը: Իզուր չէ , որ այն բանաստեղծություններում, որտեղ արտահայտված են իր ներքին հույզերը, շատ է հանդիպում <<արև>> բառը:

Բանաստեղծի համար <<արևը>> դառնում է կյանքի սիմվոլ:

Մեծարենցի ստեղծագործություններում արևն ամենուր է: Թե բնության մեջ, թե գյուղացու առօրյա կյանքում և թե իր սեփական կյանքում:

…Շողա՛, շողա՛, բարի՛ արև, հիվա՛նդ եմ…

Այս տողերով <<սպասման հիվանդը>>  զգում է ջերմության կարիք, սակայն այնպիսի ջերմության , որը կթափանցի հոգու խորքը և կջերմացնի սիրտն ու հոգին:

Ամեն անձրև արև մ’ունի իրմեն վերջ,
Ինչպես ամեն լաց իր ժպիտն արփենի.
Ու տևական ուրախություն մը միշտ պերճ
Պիտ’ հաջորդե ժպիտներուն երբեմնի”:

Չի կարող ամեն ինչ միշտ նույնը լինել, լացին կհաջորդի ժպիտը, ուրախությանը թախիծը, իսկ կյանքին՝ մահը : Կարծում եմ , որ այս բառերի տողատակում պարունակվում է հենց այդ իմաստը:

Բանստեղծը փախչում է գիշերից և սկսում արև փնտրել ամենուրեք: Արևի երջանկություն` որին սակայն այդպես էլ չի հասնում: Իսկ ինչ է, դժվար էր ստանալ այն ինչ գոյություն ունի աշխարհիս երեսին , ինչով շրջապատված ենք մենք բոլորս, զգում ենք արևի ջերմությունն ու չենք հասկանում, որ քսանամյա պատանու սիրտը ջերմացնելու համար  այն երբեք չէր սպառվի : Արևն իր կյանքն էր :

Իսկ ինչու հենց արևը: Կարծում եմ, որ արևի մեջ կարելի էր տեսնել այն ամենը ինչ անհրաժեշտ էր մահամերձ պատանուն: Առաջին հերթին արևը ջերմացնում է, իսկ միթե Մեծաենցին հենց դա անհրաժեշտ չէր իր հոգու աշունը գարուն դարձնելու համար: Արևը կրակ է, որը կյանքի աղբյուր է, կրակ է նաև սերը `ուժգին սերը, որի կարիքը ուներ բանաստեղծը: Արևը գեղեցիկ է , իսկ գեղեցիկը կյանք է: Եվ վերջապես արևը թվում է մոտ, բայց այնքան հեռու է, հեռու է ինչպես կյանքի անցած ամեն մի ակնթարդ, որ հետ չես բերի:

Անծանոթ երջանկություն

29 May

Նա չկար: Գիտեր , որ իրականում մենակ է : Գիտեր, որ չկա այն միակը, որ պետք է  լիներ: Իսկ նրան սպասում էին: Այո գիտեր , որ սպասում են, հեռու ինչ- որ տեղ, մի գուցե իր կամ անծանոթի երազում , կամ էլ երևի դռան առջև, որ շուտով պետք է բացվեր, և մտներ անծանոթը: Այո, հենց դռան առջև: Չէ՞ որ իր մտքում, սրտում, հոգու խորքում սպասում էր հենց դռան թակոցին:

Փոքրուց մենակ էր եղել: Դռան թակոց լսել էր երկու անգամ, երբ տեղեկացրին , որ հայրը մահացել է և մեկ էլ այն ժամանակ, երբ հարևանուհին իր հետաքրքրասիրությունը բավարարելու համար պատճառաբանեց, որ հնարավոր է՝  թրջած լինեն իր բնակարանը:

Աղքատ չէր: Ինչ արել էր փոքրուց, եղել էր սովորելը: Սերը դեպի մարդկությունը ստիպել էր բժիշկ դառնալ: Չնայած որ մեծացել էր մանկատանը և միայն տասներեք տարեկանում մի տղամարդ, որին հայրիկ էր կոչում, որդեգրել էր `աշխատեցնելու նպատակով և փոխարենը ոչինչ չէր տվել, այնուամենայնիվ, սիրում էր կյանքն իր բոլոր գույներով ու երանգներով:

Մարդիկ նրան  նույնպես սիրում էին: Այն մադիկ, որոնք տարիներ առաջ պատրաստ էին ծիծաղել իր չքավորության և որբության վրա: Բայց այժմ պարտական էին իրենց կամ հարազատների կյանքով:

Բայց և այնպես, մենակ էր: Մենակ էր իր ներսում: Մրսում էր այն ցրտից, որին արժանացել էր փոքրուց , զգում էր այն ջերմության ու հոգատարության կարիքը, որին ձգտում ենք բոլորս:

Ամեն ինչ կտար, որպեսզի լսվեր դռան թակոցը և բացվելուն պես տեսներ մորը: Նրան ում թերևս չէր էլ ճանաչում և միգուցե չներեր էլ: Բայց նա չկար:

Մի անգամ , երբ տանը կրկին մտամոլոր տանջվում էր իր հոգու ցավերի մեջ, տեղեկացավ, որ աշխատանքի վայրում իր կարիքն են զգում: Մի կին փորձել էր իրեն ցած նետել պատուհանից և, բարեբախտաբար, չէր մահացել: Անմիջապես շտապեց հիվանդանոց: Եվս մեկին փրկելու ցանկությունը այնքան մեծ էր, որ նույնիսկ բնակարանի դուռը չփակեց:

Հիվանդանոց մտնելուն պես տեսավ կնոջը: Երբեք նման զգացողություն չէր ունեցել: Պատրաստ էր սեփական կյանքը զոհաբերել կնոջը փրկելու համար: Անմիջապես տարան վիրահատարան: Երկարատև վիրահատությունից հետո կնոջ վիճակը արդեն կայուն էր:

Երբ կինը բաց արեց աչքերը, արցունքները հոսեցին ու այն ցավը, որ զգաց, ֆիզիկական չէր , այլ հոգեկան , բայց այնքան ուժգին,  որ չէր էլ կարող համեմատվել ֆիզիկական և ոչ մի  ցավի հետ: Նա զգաց, հիշեց, միգուցե և ճանաչեց : Ճանաչեց այն դիմագծերը, որ միշտ աչքի առաջ էին  եղել, զգաց այն ջերմությունը, որ կորցրել էր տարիներ առաջ:

Այլևս կաիք չկար որևէ բառ արտասանելու: Աչքերը խոսում էին իր փոխարեն:

Աղջիկը քարացել էր տեղում: Զգում էր, որ գտել է այն, ինչ փնտրում էր անծանոթ աչքերում, մարդկանց ամբոխի մեջ կամ էլ սեփական  երազներում: Գտել էր այն միակին , որի կարիքը զգացել էր կյանքի ամեն մի ակնթարդում: Գտել էր մորը:

Այդ օրը նրանք չխոսեցին: Բայց գիտեին, որ գտել են և այլևս  չեն կորցնի: Գիտեին: Զգում էին:

Դիտելով ֆիլմը

29 May

<<Վայրկյանի հարյուրերորդական>> ֆիլմը մեծ տպավորություն թողեց ինձ վրա: Ֆիլմը թեև կարճամետրաժ էր, բայց ուներ ասելիք և ստիպում էր մտածել:

Ֆիլմը պատմում էր երիտասարդ աղջկա մասին, որն իր կյանքում կանգնել էր երկընտրանքի առաջ: Մի նժարին դրված էր երեխայի կյանքը և սեփական խիղճը, իսկ մյուս նժարին ՝ մասնագիտությունը և սեփական շահը: Աղջիկը ընտրում է մասնագիտությունը և մոռանում խղճի մասին, որը միգուցե սպանում է իր մեջ կամ մոռացնել տալիս, սակայն այն ցավը, որ զգում ու վերապրում է աղջիկը , արթնացնում է խիղճը , որ այլևս չէր կարող ոչինչ փոխել:

Ֆիլմը դիտելիս այնպիսի տպավորություն էր, կարծես  վերապրում էի այն ամենը, ինչ զգում էր հերոսը: Զգում էի ափսոսանք, թախիծ, անզորություն : Ներսումս զգում էի ինչ-որ բան փոխելու  ցանկություն, սակայն ֆիզիկապես անզոր էի:

Image

Ըստ իս, ֆիլմը փորձում էր ցույց տալ մարդու չմտածված վարքագիծը և այն քայլերը, որ մարդը կարող է անել պահի ազդեցության տակ: Մյուս կողմից՝ ֆիլմում երևում էր սեր դեպի մասնագիտությունը, ձգտում մասնագիտական հաջողությունների մեջ:

Ըստ իս, ֆիլմի ստեղծման հիմանական նպատակը մարդկանց ստիպելն էր մտածել և լսել սեփական խղճին:

http://www.youtube.com/watch?v=_2wp6DBoX7o

Անհատական աշխատանք ….. Ռոմանական արվեստ

11 May

Ռոմանական ժամանակաշրջանը առաջ եկավ այն բանից հետո , երբ աշխարհիկ և հոգևոր ֆեոդալների իշխանությունը մեծագույն ուժ ստացավ: Ֆեոդալիզմի ամենաբարձր ժամանակաշրջանում ռոմանական արվեստը ոչ միայն ստղծվեց և զարգացում ապրեց, այլ նաև աչքի ընկավ միջնադարյան ճարտարապետության, քանդակագործության և գեղանկարչության զարգացման առանձնահատկություններով:

images

Որպես այդպիսին << Ռոմանական արվեստ>> տերմինը կրում է պայմանական բնույթ և օգտագործվել է 19-րդ դարում , երբ նկատելի դարձավ միջնադարյան ճարտարապետության կապը հռոմեականի հետ:

Ի տարբերություն մյուս արվեստների , որոնք գոյություն ունեին նախկինում` ռոմանական արվեստը մի նոր ոճի, տեսակի արտահայտում էր :

Հատկապես նշանակալից է ռոմանական արվեստը Արևմտյան Եվրոպայում , որտեղ տվյալ ժամանակաշրջանում գերակշռում էին հակամարտությունները, տևական պատերազմները և խաչակրաց արշավանքները և այդ ամենը արտահայտվում էր ռոմանական արվեստում: Զգացմունքների բարձր արտահայտչության մեջ նկատելի էին դառնում բարբարոսական արվեստի ավանդույթները, դարաշրջանի փոթորկալից ու ահեղ բնույթը:

Այսպիսով տվյալ ժամանակաշրջանում առկա իրադարձությունները մեծ հետք թողեցին ռոմանական արվեստի հետագա զարգացման համար և ռոմանական արվեստում առաջացավ անտիկ աշխարհների արվեստին հակադիր բարոյագիտական և գեղագիտական իդեալը: Հոգեկանի գերազանցությունը մարմնականի համեմատությամբ արտահայտվում էր մոլեգին հոգեկան արտահայտչության և կերպարի արտաքին այլանդակության մեջ, կերպար, որն ասես մարմնավորում էր քարացած մատերիա:

Այժմ անդրադառնամ ռոմանական ավեստի առանձին ճյուղերի  զարգացմանն ու առանձնահատկություններին:

Ճարտարապետություն:

Ռոմանական արվեստի առաջատար տեսակը ճարտարապետությունն էր:Այն աչքի էր ընկնում իր հզորությամբ: Նրա զարգացումն առնչված էր հոյակերտ շինարարության հետ, որն Արևմտյան Եվրոպայում սկսվել էր ֆեոդալական պետությունների կազմավորման և բարգավաճման , տնտեսական գործունեության , մշակույթի ու արվեստի նոր ոճի աշխուժացման ժամանակներում:

Ռոմանական արվեստում ճարտարապետական շինությունները առանձնանում էին իրենց հասարակությամբ , սակայն այդպես ցանկացած ճարտարապետական գործ ընդգծվում էր հզորությամբ , արտաքին անդորրության հետ զուգորդվող ներքին ուժով: Շինարարները սահմանափակվում էին  քարե պարզ և զանգվածային ձևերով:Այս ժամանակաշրջանի  վառ պատկերները տալիս են օրինակ.Թեոդորիքի դամբարանը Ռավեննայում,Կարոլինգների  դարաշրջանի  եկեղեցական շենքերը և այլն:

images (1)

Ravenna . Theodoric

Եվ այն կատարելագործվում է , արդեն հաջորդ փուլում, որը հաջորդում է ռոմանական ժամանակաշրջանին:

Գեղանկարչություն:

Ռոմանական արվեստում մեծ տեղ էր գրավում ճարտարապետությունը և աչքի էր ընկնում իր յուրօինակ ոճով : Այդ ոճը էլ ավելի յուրօրինակ էին դարձնում արվեստի մյուս ճյուղերը` հատկապես գեղանկարչությունը: Ռոմանական տաճարների ինտերիերի, ինչպես և Կարոլիկների դարաշրջանի տաճարերի կահավորության մեջ մեծ տեղ էր գրավում  որմնանկարը: Զարգացում էր ապրում նաև ապակենկարը, որը հատկապես իր ուրույն տեղը ունեցավ գոթիկայի դարաշրջանում: Ապակենկարները էլ ավելի էին գեղացկացնում ու արտահայտիչ դարձնում գեղանկարչական ավեստի գործերը, որոնց մեջ հատկապես գերակշռում էին սրբապատկերները , հատվածները `սրբերի կենսագրությունից:

Ռոմանական արվեստում գեղանկարչության մյուս առանձնահատկությունը կայանում էր իրատեսական միտումների մեջ: Ամեն ինչ պատկերված էր շատ հստակ , մանրամասն և հաջորդաբար:

Մեծ զարգացում էր ապրում նաև մանրանկարչությունը , որը հատկապես զարգացավ Ֆրանսիայում : Մանրանկարչության մեջ պատկերազարդվում էին ավետարաններ, աստվածաշնչեր , ժամանակագրություններ:

images (2)

Քանդակագործություն:

Քանդակագործությունը ռոմանական արվեստում տարածում գտավ սկսած 1100 թ. և ծաղկում ապրեց:

Ինչպես նախկինում, ռոմանական արվեստում քանդակագործության մեջ կարևորվում էին մարդկային պատկերները: Եվ ինչպես գեղանկարչությունը, այնպես էլ քանդակագործությունը սերտ կապված էին ճարտարապետությանը:

Բոլոր հսկայաշուք համալիրները կերտվում էին ռելիեֆով և հաճախ նախշանկարներով:

Շուտով ռոմանական ռելիեֆում ի հայտ եկան կոմպոզիցիաներ, որոնցում մարդկային պատկերներն ունեին տարբեր մասշտաբներ, տարօրինակ , աղավաղված ձևեր ու համեմատություններ:

Ռոմանական քանդակագործության մեջ գերակշռում էր կրոնական սյուժեն, որը հաճախ զուգորդվում էր կատարման պարզամիտ իրատեսության, զարգացած պատմողական սկզբունքի հետ:

Ռոմանական քանդակագործության մեջ  բարին զուգորդվում էր չարու, վսեմը սովորականի, վերացականը մտահայցեկանի, տգեղը գեղեցիկի և այլնի հետ:

Ռոմանական քանդակագործությունը հատկապես զարգացում ապրեց Ֆրանսիայում և Գերմանիայում:

Քանդակագործության վառ օրինակ է Շարտրի Նոտր-Դամ եկեղեցու արևմտյան` Թագավորական, գլխավոր մուտքի քանդակը և այլն:

images (3)

Եզրակացություն:

Այսպիսով ռոմանական ժամանակաշրջանի արվեստը համաշխարհային արվեստի մեջ մի նոր փուլ էր, որը կատարելագործումն էր  հատկապես Բյուզանդական միջնադարյան արվեստի : Եվ Բյուզանդական և ռոմանական արվեստում եկեղեցին մեծ նշանակություն ուներ, սակայն ի տարբերություն բյուզանդականի` ռոմանական ժամանակաշրջանում եկեղեցին ավելի սերտորեն կապված էր քաղաքական պայքարի , առօրյա կյանքի հետ:

Ռոմանական արվեստի ամենամեծ առանձնահատկություններից մեկը կայանում էր մեկ ոճի սահմաններում տարբեր որոնումներ փնտրելու հնարավորությունը, քանի որ ի տարբերություն Բյուզանդիայի, որտեղ արվեստի կարգավորիչը հանդիսանում էր մայրաքաղաքային դպրոցը, ռոմանական ոճը չէր բացառում տեղական դպրոցների մեծաթիվությունը և բազմազանությունը:

Եվ ինչպես բյուզանդականում, ռոմանական արվեստում նույնպես կերպարները կերտված էին բարձր ոգեշնչվածությամբ, սակայն տարբեր էին դրանց բովանդակությունը և արտահայտման ձևերը:

Ռոմանական արվեստը տարածում գտավ ողջ Եվրոպայում :

Կարծում եմ, որ ռոմանական արվեստը և հենց բուն ռոմանական ժամանակաշրջանը մեծ հեղաշրջում կատարեցին հետագա արվեստի զարգացման մեջ և մարդիկ սկսեցին ձգտել ոչ թե կատարյալին և արտահայտելուն միայն մարմնականը, այլ  սկսեցին մեծ ուշադրություն դարձնել նաև հոգևորին , զգայականին, քանի որ դրանց արտահայտչաձևերը բազմազան էին և արտահայտվում էին յուրովի:

Օգտագործված գրականության ցանկ:

Արտասահմանյան արվեստի պատմություն

http://ru.wikipedia.org/wiki/%D0%A0%D0%BE%D0%BC%D0%B0%D0%BD%D1%81%D0%BA%D0%BE%D0%B5_%D0%B8%D1%81%D0%BA%D1%83%D1%81%D1%81%D1%82%D0%B2%D0%BE

http://crossmoda.narod.ru/CONTENT/art/midle/roman_style/roman_style.html

http://hayreferat.wordpress.com/2011/04/07/283/

Դիտելով Ֆիմը

29 Apr

Ֆիլմը , որ դիտեցի վերջերս, մեծ տպավորություն թողեց ինձ վրա: Միգուցե այն այդքան էլ հուզիչ չէր ոմանց համար կամ նույնիսկ հենց ինձ համար, սակայն ֆիլմը ուներ ասելիք և ստիպում էր իր ավարտից հետո ենթադրություններ անել:

Ֆիլմը պատմում էր կյանքի տարբեր փուլերի մասին , որոնց միջով մարդը կամա թե ակամա անցնում է, և որից փախչելն անհնար է :

Նախ՝ ֆիլմը սկսվում է նանով , որ լոգարանում վառվում է լույսը , դրանով հեղինակը ցանկանում էր արտահայտել մարդու լույս աշխարհ գալը` ծնվելը:

Ապա էկրանին հայտնվում է մի փոքրիկ երեխա , որի հասակը չի էլ հասնում հայելուն և նա դիմում է աթոռի օգնությանը: Երեխայի մոտ նկատվում է շուտ մեծանալու բուռն ցանկությունը:  Կարծում եմ , որ այդ տարիքում բոլոր երեխաներն էլ երազում եմ մեծանալու մասին:

Ապա տեսնում ենք մի դեռահաս տղայի , որը սափրվում է և փորձում արտահայտել իր տղամարդկությունը:

Շուտով էկրանին է հայտնվում մի երիտասարդ , որը լոգարանի հայելուն է կպցնում իր սիրած էակի նկարը: Դրանով հեղինակը ցույց է տալիս մարդու զգացմունքայնությունը, որը ատահայտվում է հատկապես այդ տարիքում:

Դրանից հետո տեսնում ենք մի տղամարդու, որը այլևս այդքան ուրախ չի նայում այն նկարին, որին նայում էր տարիներ առաջ և դուրս գալով լոգարանից գրկում է իր փոքրիկին: Դրանով հեղինակը ցույց է տալիս մարդու կայացած լինելը:

Շատ ավելի ուշ տեսնում ենք կյանքի սուր ապտակը` հասցված հերոսին, երբ նա միայնակ է: Դա արտահայտվում է այն ժամանակ , երբ  կինը լքում է նրան: Հեղինակը փորձում է ցույց տալ կյանքի անսպասելի հարվածները:

Իսկ արդեն հաջորդ դրվագներում տեսնում ենք կյանքի այն վերջին փուլերը , որը ապրում է մարդը, և բնավ կարևոր չէ՝ նա դա անում է միայնակ, թե շրջապատված բազմաթիվ մարդկանցով: Կարծում եմ, որ այդ շրջանում մարդը հասնում է հասնության այն սահմանին, երբ զգում է, որ իր միակ ընկերը կարող է լինել ձեռնափայտը: Հենց դանով էլ ավատվում է կյանքի նախավեջին փուլը, որին ուղեկցում է մահը: Հեղինակը դա արտահայտում է լոգարանի լույսի անջատվելով:

Ֆիլմից հետո ցանկություն առաջացավ գնահատել   ամեն մի պահը, որ ապրում եմ, և հնարավորինս ուրախ լինել: Կարծում եմ, որ ֆիմի ասելիքներից մեկն էլ հենց դա էր:

http://www.youtube.com/watch?v=LuN7z6Yz4GQ

Հենրիկ Էդոյան

15 Apr

Կարդալով Հենրի Էդոյանի արձակ բանաստեղծություններից մի քանիսը, կարող եմ ասել, որ բանաստեղծը գրում է այն ամենի մասին ինչ զգում է, և այդ զգացմունքները արտահայտված են նրա ստեղծագործությունների ամեն մի տողում:

Նրա ստեղծագործությունների մեջ տեսնում եմ մռայլություն, պայքար և մարտահրավեր կյանքի և հենց իր  նկատմամբ:  Կարծես թե նա չի ապրել իր սեփական կյանքով և իր ողջ կյանքը վատնել է մեկ ուրիշի համար: Եվ այժմ նա փորձում է ապացուցել իրեն , որ դեռ ունի ասելիք և որ դեռ ապրելու ցանկություն կա, սակայն հուսահատությունը թույլ չի տալիս առաջ շարժվել : Այդ պատկերը արտահայտված է հետևյալ  տողում ` <<Ես ետ եմ քաշվում, որպեսզի նորից քայլել սկսեմ: Ես այն պատկերը չեմ, որ առել եմ վրաս, այլ նրանից այն կողմ, ուր չկա ոչ մի պատկեր: Ես իմ քայլը չեմ: Ես այն խոսքն եմ, որ դեռ չի ասվել մինչև վերջ: Դեպքերն ու շարժումները  ինձ իրենց հետ են տանում, բայց ես անշարժ եմ: Ես նույն տեղում եմ>>:

Ստեղծագործությունների մեջ ըստ իս գերակշռում են մռայլ գույները, և թախծալի տրամադրությունը:  Լսվում է քամու, անձրևի կաթիլների ձայն , որոնք կարծես խեղդում են հեղինակին իրնեց հանգստությամբ և թախիծով:

edo